Jump to content

Տակաֆումի Հորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակաֆումի Հորի
ճապ.՝ 堀江 貴文
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1972(1972-10-29) (52 տարեկան)
ԾննդավայրYame, Ֆուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունKurume University Junior and Senior High School? (1991) և Տոկիոյի համալսարան (1996)
Մասնագիտությունգործարար, բարձրաշխարհիկ հեղինակություն, քննադատ և տերենտո
Կայքhoriemon.com
zeroichi.media
 Takafumi Horie Վիքիպահեստում

Տակաֆումի Հորի (ճապ․՝ 堀江 貴文, հոկտեմբերի 29, 1972(1972-10-29), Yame, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի ձեռնարկատեր, որը հիմնադրել է Livedoor վեբ կայքի դիզայներական ծրագիրը, որը դարձել է համացանցային հայտնի հարթակ։ 2006 թվականին ձերբակալված և արժեթղթերի խարդախության համար դատվելուց հետո, նա խզում է բոլոր կապերը կազմակերպության հետ։ Դատավարությունը սկսել է 2006 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2007 թվականին մարտի 16-ին Հորին դատապարտվել է ազատազրկման 2 տարի և 6 ամիս ժամկետով։

Նա ավելի հայտնի է Հորիմոն (Horiemon, ճապ․՝ ホリエモン) անունով՝ շնորհիվ Դորամոնի (Doraemon) իր նմանությանը, որը կլորադեմ ռոբոտ կատու էր ճապոնական հայտնի մուլտֆիլմում[1]։ Horiemon անունը տվել է նաև իր սեփականաշնորհած արշավաձիուն՝ ընտրելով Livedoor կայքում քվեարկության միջոցով։

Տակաֆումի Հորին

Հորին ծնվել է Յամեում, Ֆուկուկու պրեֆեկտուրայում՝ Ճապոնիայում, և մեծացել է հարգված ֆերմերային հողատիրոջ ընտանիքում։

Նա ուսանել է Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետում և մասնագիտանում էր կրոնում, բայց դուրս է մնում համալսարանից 1995 թվականին ընկերություն ստեղծելուց հետո՝ այն կոչելով Livin' on the Edge՝ ընկերների և դասընկերների հետ, որը դարձել է Livedoor-ի նախակարապետը, հիմքը։

Բիզնես կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Հորին փորձել է գնել Կինտետսու Բուֆալուս (Kintetsu Buffaloes) բեյսբոլի թիմը։ Թիմը մերժել է առաջարկությունը, բայց այս միջադեպի պատճառով Հորին հայտնվել էր ազգային ուշադրության կենտրոնում[2]։

Հորին քննադատվել է Ճապոնիայի պահպանողական գործարարների շրջանակներում՝ իր ոչ սովորական վարվելակերպի պատճառով․ ամեն ինչ, նրա ոչ ֆորմալ հագուկապից մինչև թշնամիների ձեռքբերումը[3]։ Երկրում, որտեղ վզկապները, փողկապները բիզնեսմենների նորմաներ են, նրան հաճախակի տեսնում էին վերնաշապիկներ կամ անկոճակ օձիքավոր շապիկներ հագնելիս։ Չնայած մեդիան նրան սարսափեցրել էր իր ստատուս քվոյի մարտահրավերների համար, այն նաև կապիտալի էր վերածում զվարճանքը, որը Հորին առաջարկել էր իր ոչ կոնֆորմիստական վերաբերմունքով։

Հորին հանդարտորեն բերել է մեծ թվով կիսումներ, դիտումներ Ֆուջի հեռուստաալիքում և ձեռք է բերել թշնամական վերաբերմունք 2005-ին։ Քանի որ Ճապոնիան սպառնացող թիրախներից ունեցել է օրենքների պաշտպանության քիչ ռազմավարություններ, փոխզիջումը հանգեցրել է այն բանին, որ նա դարձել է համաբաժնետեր ղեկավար Ֆուջի հեռուստաընկերությունում։ Այս ամենից հետո M&A օրենքները արագորեն ներկայացվեցին երկրում՝ մոդելավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգերի հիման վրա։

2005 թվականին Հորին ձեռք է բերել Interstellar Technologies հրթիռային կազմակերպությունը[4]։ 2005 թվականին Ֆուկոկուում տեղի ունեցած 56-րդ Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում Հորին հանդիսավոր կերպով ներկայացրել է տիեզերական տուրիզմի պլան։ Նա պլանավորել էր տիեզերանավը կատարելագործել ռուսական TKS տիեզերանավի դիզայնով։ Հորին ասել է, որ իր պլանավորածը ներդրում է տիեզերքի զարգացման գործում և հետո, ինքն ուզում էր 5 տարվա ընթացքում բաց թողնել մարդատար հրթիռներ։ Ծրագիրը կոչվում է «Ճապոնական տիեզերքի երազանք-Տակաֆումի Հորիի ծրագիր» ("Japan Space Dream – A Takafumi Horie Project"):

2005 թվականի քաղաքական արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորին 2005 թվականի օգոստոսի 1-ին հայտարարել է, որ 2005-ի գլխավոր ընտրություններում Հիրոսիմայի վեցերորդ շրջանում պիտի առաջադրվի որպես անկախ մասնակից։ Նա ծրագրել էր մասնակցել որպես պաշտոնական LDP թեկնածու՝ ընդդեմ խռովարար, ապստամբ LDP Շիզուկա Կամեի, բայց փոխարենը նախընտրել է մասնակցել որպես անկախ մասնակից՝ ունենալով LDP ղեկավարության աջակցությունը։ Նա պարտվել է ընտրություններում և վերադարձել Տոկիո՝ շարունակելու իր բիզնես կարիերան։ Կամեյը հաղթել է ընտրություններում 110,979։84,433 վերջնական հաշվով։

Ձերբակալում և արժեթղթերի խարդախություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին Ճապոնիայի դատախազները շրջափակել էին Livedoor-ի օֆիսներն ու Հորիի տունը՝ արժեթղթերի խարդախության կասկածանքով[5]։ Կառավարությունը ներկայացրել է շուկայում մի քանի ակնհայտ մանիպուլյացիոն դեպքեր, ներառելով Livedoor-ի մասնաճյուղերը, հայտարարելով, որ այն ձեռք կբերի մի ընկերություն, որն արդեն իսկ վերահսկում է այն՝ օգտագործելով մոլորեցնող ներդրումային համագործակցային հաշվառում և արհեստականորեն արժեզրկելով Livedoor-ի բաժնետոմսերի արժեքը։ Բամբասանքներ կային, որ Livedoor-ը ներգրավված էր փողերի լվացման մեջ յակուցայի կամ քաղաքական գործիչների համար, քանզի արդեն հայտնի էր, որ ընկերությունը խոշոր գումար էր փոխանցել Շվեյցարական բանկի հաշիվներին[6]։ Կասկածների ճշմարտացիությունը մի կողմ դնելով, ակնառու էր դավադրությունը՝ հաշվի առնելով ժամանակահատվածը։ Թվում էր քաղաքական խաղ էր ստատուս քվոյի պաշտպանների կողմից՝ պատժելու Հորիին՝ իրենց մարտահրավեր նետելու համար․ վարկաբեկում էին և՛ նրան, և՛ նրա ներկայացրած բիզնես պրակտիկան, որը Հորիի հակառակորդները որակում էին աղքատ և հակաճապոնական[7]։

Livedoor-ի տարածվածության գինը նվազում էր օրական 14,4 տոկոսով, վաճառքի հրամաններն այնքան շատ էին, համաձայն որի առևտրի ծավալը հուշում էր Տոկիոյի արժեթղթերի վաճառքի շուկան պատմության մեջ առաջին անգամ փակվելու էր 20 րոպե շուտ[8]։ Nikkei-ի ցուցանիշը նվազեց 465 միավորով, որը ամենամեծ անկումն էր վերջին երկու տարվա ընթացքում․ այս անկումները զգացվեցին ամբողջ աշխարհի շուկաներում, մասնավորապես Ասիայում[9]։ Հորիի ցանցային արժեքը 2005 թվականի դեկտեմբերի $1.3 բիլիոնի արժեքից անկում է ապրել մինչև $280 միլիոնի՝ 2006 թվականի հունիսի դրությամբ[10]։

Հորին ձերբակալվել է Տոկիոյի շրջանի դատախազների կողմից հունվարի 23-ին, և հունվարի 24-ին նա հրաժարվել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից։ 2006 թվականի ապրիլի 27-ին, նա ազատ է արձակվել ¥300 միլիոնի գրավի դիմաց, այն պայմանով, որ նա ձեռնպահ կմնա Livedoor-ից և աշխատակիցների հետ շփումից։ Հորին ասել է, որ նորից չի մասնակցի ընկերության ղեկավարմանը։ Թեև նրան մեղադրանքներ են ներկայացվել ֆինանսական հաշվետվությունների կեղծման և ներդրողներին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար, նա շարունակում էր պաշտպանել իր անմեղությունը։

Նրա արժեթղթերի կեղծումն ու խարդախությունը սկսել է 2006 թվականի սեպտեմբերի 4-ին։ Դատախազները Հորիին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման, ով իրեն մեղավոր չէր ճանաչում։ 2007 թվականի մարտին նա մեղավոր է ճանաչվել ընկերության հաշիվները կեղծելու և ներդրողներին մոլորեցնելու համար[11] և դատապարտվել է 2 տարի, 6 ամիս ազատազրկման[12]։ Նա բողոքարկել է պատիժը, բայց Ճապոնիայի գլխավոր դատարանը 2011 թվականի ապրիլի 26-ին հաստատել է պատիժը[13]։

Հորին թվային նամակագրություն է պահպանել իր բանտային հեռախոսից և շփվել է արտաքին աշխարհի հետ։ Բանտում գտնվելու ժամանակ նա կորցրել է ավելի քան 60 ֆունդ, որը նա վերագրում էր այնտեղ մատուցվող ուտելիքին։ Պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել 2013 թվականի մարտին՝ 21 ամիս ճաղերի հետևում գտնվելուց հետո[14]։

Ներկայումս, Հորին իր բիզնես պորտֆոլիոն առաջ է քաշում իր SNS ընկերության միջոցով։ Նա ցուցադրում է այլ մարդկանց մեծ գաղափարները իր խոշոր սոցիալական լրատվամիջոցների ցանցի միջոցով և նրա կայքն է horiemon.com-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shimizu, Kaho (2006 թ․ հունվարի 25). «Fans liked how Horie lived on the edge». The Japan Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  2. Rampe, David (2006 թ․ հունվարի 18). «A College Dropout Turned Internet Tycoon». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  3. McNicol, Tony (2005 թ․ մարտի 26). «Young Entrepreneur Challenges Japan's Media Barons». Japan Media Review. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
  4. Global News (2018 թ․ հունիսի 30). «Rocket fails, explodes seconds after launch for Japanese startup». Global TV (Canada). The Canadian Press (CP).
  5. Nakamoto, Michiyo (2006 թ․ հունվարի 16). «Parvenu who exasperated the old guard». Financial Times. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
  6. «Japan after livedoor: From hero to zero». The Economist. 2006 թ․ փետրվարի 2. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  7. Nakamoto, Michiyo; Pilling, David (2006 թ․ հունվարի 16). «Japanese lawmen head for the Hills». Financial Times.
  8. Turner, David (2006 թ․ հունվարի 18). «Tokyo halts trading as system overloaded». Financial Times. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
  9. Nakamoto, Michiyo (2006 թ․ հունվարի 18). «Livedoor probe sparks TSE fall». Financial Times. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
  10. Kelly, Tim (2006 թ․ հունիսի 19). «The Big Loser». Forbes. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.
  11. «Livedoor tycoon guilty of fraud». BBC News. 2007 թ․ մարտի 16. Վերցված է 2007 թ․ մարտի 16-ին.
  12. Onishi, Norimitsu (2007 թ․ մարտի 16). «Livedoor tycoon gets jail term for fraud». The New York Times.
  13. Agence France-Presse/Jiji Press, "Horie stretch for fraud is now finalized", Japan Times, 27 April 2011, p. 1.
  14. Martin, Alexander (2013 թ․ մարտի 28). «Japan's IT Badboy 'Horiemon' Released on Parole». Wall Street Journal Japan Real Time. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակաֆումի Հորի» հոդվածին։